Առաքում և վճարում
Բացի ինտերնետային եղանակից, PR Focus ընկերությունը պատվերներն ընդունվում են նաև կայքում նշված հեռախոսահամարի միջոցով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել)
Դուք պատվիրում եք Ձեր նախընտրած քանակը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ` Դուք կարող եք վարորդին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել Ձեր գտնվելու վայրը: Ամեն դեպքում, ունենալով Ձեր ֆիքսված կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել:
Պատվերի կարգավիճակը և պատմությունը
Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել այս կամ այն պատվերի ամսաթիվը, կարգավիճակը («Հանձնված է հավաքման», «Առաքումը սկսված է», «Ամբողջությամբ առաքված է» և այլն), ինչպես նաև զամբյուղի արժեքը:
Առաքման պայմանները
Եթե ցանկանում եք ստանալ պատվերը երկու տարբեր հասցեներում, խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվեր: Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցե:
Կանխիկ վճարման պայմանները
Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև հաշիվ-ապրանքագիր: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր:
Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:
Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Կախված Ձեր բնակավայրից` մեր առաքիչը կարող է առաջարկել իր ծառայությունները` փոխանակել Ձեր արտարժույթը մոտակա փոխանակման կետում և նոր միայն ստանալ գումարը:
Կորպորատիվ վճարման պայմանները
PR Focus ընկերությունում գործում է հատուկ կորպորատիվ վաճառքի բաժին: Իրավաբանական անձանց սպասարկումն իրականացվում է նրանց հետ կնքված պայմանագրի հիման վրա:
Նշենք, որ եթե չեք ցանկանում համագործակցության պայմանագիր կնքել, սակայն պատրաստվում եք պատվերի դիմաց վճարել բանկային փոխանցման միջոցով, ապա առաքումը կիրականացվի գումարը մեր հաշվին հայտնվելուց հետո։
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: