Նիկողայոս Տիգրանյան

Նիկողայոս Տիգրանյանը (1856-1951թթ.), 9 տարեկանում զրկվելով տեսողությունից, մասնագիտական կրթություն է ստացել Վիեննայում ու Պետերբուրգում և լինելով շնորհալի դաշնակահար` միաժամանակ հսկայական աշխատանք է կատարել հայ և այլ ազգերի ժողովրդական երգերի հավաքման և ուսումնասիրման ուղղությամբ: Նա առաջինն էր, որ հավաքեց և գործիքային մշակման ենթարկեց դասական մուղամները:

Read More

«Ա կապելլա»

Կոմիտասի շատ խմբերգեր «Ա կապելլա» (առանց նվագակցության խմբական երգեցողություն) ոճի ինքնատիպ նմուշներ են «Գարուն ա», «Կալի երգ», «Առավոտուն բարի լուս», «Սիփանա քաջեր» և այլն:

Read More

«Գուսան»

Կ. Պոլսում 1910թ. Կոմիտասի կողմից ստեղծված «Գուսան» երգչախումբը ունեցել է 300 հոգուց ավելի կազմ: Այն գործել է մինչև 1915թ.-ը, ունեցել է պրոֆեսիոնալ բարձր մակարդակ, հանդես է եկել բազմազան կազմերով, մեծաթիվ ձայնաբաժանումներով ու մեներգիչներով աշխարհի բազմաթիվ բեմերում:

Read More

Գեղջկական երգի փրկիչը

Կոմիտասի կողմից հավաքված երգերը (տպագրված է 2000-ից ավելի նմուշ) ներկայացնում են հայ գեղջկական երգի ոճական ամբողջականությունը: Հայ գեղջկական երգային երաժշտությունը բազմաժանր է` աշխատանքային, ծիսական, վիպական, պատմական-քնարական երգեր, պարերգեր, կատակերգեր, մանկական խաղերգեր և այլն:

Read More

Կոմիտաս

Կոմիտասը (1869-1935թթ.) հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Նա գրի է առել 3000-ից ավելի երգեր:

Read More

Ջիվանի

Ազգային աշուղական դպրոցի հիմնադիրը և զարգացնողը Ջիվանին է (1846-1909 թթ.): Նա ունի 1200-ից ավելի ստեղծագործություն:

Read More

Գյումրին՝ աշուղական կենտրոն

Հին Գյումրին հայտնի է եղել իր նշանավոր աշուղներով: Նրա հռչակավոր սրճարանները (ղայֆաները) եղել են աշուղական երգ ու նվագի յուրատեսակ կենտրոններ: Ջիվանին, Շերամը, Ջամալին, Ֆիզային, Մալուլը, Պայծառեն, Խայաթը և ուրիշներ (30-ից ավելի) իրենց արվեստին նվիրված գործիչներ էին, ուսումնասեր մարդիկ, քաջատեղյակ աշուղական արվեստի նրբություններին, հայ և արևելյան հերոսավեպերին, սիրավեպերին, առասպելաբանությանը:

Read More

«Պատարագ»

Իր հրաշալի «Պատարագը» Մակար Եկմալյանը (1856-1905թթ.) գրեց ու 1896թ. եվրոպական նոտագրությամբ հրատարակեց Լայպցիգում:

Read More

Առաջին երգչախմբային համերգը

1885թ-ի մարտի 15-ին Քրիստափոր Կարա-Մուրզան (1853-1902թթ.) Թիֆլիսի Արծրունու թատրոնում տվել է հայկական առաջին երգչախմբային համերգը, որից հետո Կովկասի և Հարավային Ռուսաստանի հայաբնակ 49 քաղաքներում ստեղծել է 92 երգչախումբ (երգչախմբերի կազմը տատանվել է 15-ից մինչև 150 հոգու միջև):
Կարա-Մուրզան հայ երաժշտության մեջ բազմաձայնության հիմնադիրն է:

Read More

Ստեփան Էլմաս

Նշանավոր երգահան և դաշնակահար Ստեփան Էլմասը (1864-1937թթ.) եղել է Ֆերենց Լիստի ընտրյալ աշակերտը:

Read More
Page 1 of 612345...Last »