Սեդրակ Պապիկյան

Ինչքան էլ մեծ նյութական արժեքների տեր լինի մարդը, նա աղքատ է, եթե նրա հոգում երգ չկա: Երգը մեզ թև է տալիս ուրախության պահին, սփոփում է տխրության ժամանակ և հույս է տալիս դժվարության մեջ: Մենք երգող ազգ ենք և ունենք հսկայական քանակությամբ երգեր, որոնց համակարգումը, ճշգրտված տեքստերով ու նոտաներով նրանց տիրոջը` ժողովրդին վերադարձնելը հայրենանվեր, բարձր գործ է:

Read More

Ասյա Մուսայելյան

Ազգային երգեցողության ինքնատիպության գոյացման մեջ կարևոր դեր է կատարում, իհարկե, լեզվի հնչյունային կազմը: Այն ներգործում է անմիջականորեն ձայնարտադրության վրա: Հայերենը այդպիսին է:

Read More

Սերժ Սրապիոնյան

Երգը հոգու կանչն է, սրտի խոսք, որ ծնվում է բացառիկ կենտրոնացումից, երբ զգացումները շիկանում են, դառնում լավա՝ իրենց տաք շնչի տակ առնելով ամեն միտք ու զգացում:
Չլիներ երգը՝ մարդկային ինքնարտահայտումը թերի կլիներ:

Read More

Համլետ Գևորգյան

Երգը մի էություն է, որ սկիզբ է առնում մարդկային զգացմունքների խոր ապրումներում: Հայ ժողովուրդը` լինելով աշխարհի ամենահին ազգերից մեկը, հազարամյակներ ի վեր արտահայտել է անցյալն ու ներկան իր ժողովրդի սրտից բխած երգերով: Օրորոցայինն ու ռազմականը,

Read More

Անահիտ Սահակյան

Բեմն ունի իր օրենքները. պետք չէտոնածառի խաղալիքի նման պսպղալ բեմում կամ բազմաթիվ արհեստական միջոցներով և բարձր բղավոցներով շեղել հանդիսատեսին: Պետք է լիովին տրվել երաժշտությանը, կարողանալ ճիշտ ձևով ներկայանալ, երբևէ փորձ չանել «շտկելու» բանաստեղծի ու կոմպոզիտորի կողմից ստեղծած երգը: Ձայն հանել, դեռևս չի նշանակում երգել: Երգել` նշանակում է տրվել ամբողջովին. այրվել…

Read More

Արմեն Դարբինյան

Երգարանների սույն մատենաշարի խնդիրը երգասեր հանրությանը քաջածանոթ կամ քիչ հայտնի երգերի վերահրատարակությունը չէ, այլ այդ նույն հանրությանը ազգային

Read More

Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Ազգային արվեստը ազգի հիմքն է: Այն ծնվում ու սնվում է հողից:
Գիտակցելով այս ամենը` պետք է հետևողական լինել բոլոր ժամանակներում, որպեսզի մեր ազգային ինքնությունը և բնույթը մնան մաքրամաքուր ու փոխանցվեն սերունդներին․․․

Read More

Կարո Վարդանյան

Արվեստի որևէ տեսակ այնքան հարազատ ու սրտամոտ չէ մեր ժողովրդին, որքան մեր տոհմիկ երգարվեստը:
Հայագիտության որևէ ասպարեզ այնքան ճշգրիտ ու հավաստի չէ, որքան հայ երգը: Այն ավելի հավաստի է, քան մեր պատմությունն ու պատմագրությունը, ավելի ճշգրիտ է, քան նույնիսկ մեր ինքնության առանցքը` լեզուն: Մեր լեզուն խճողված է ամեն տեսակ փոխառություններով ու օտարաբանություններով, իսկ երգարվեստը զերծ է դրանցից: Եթե նույնիսկ կրել է ինչ-ինչ ազդեցություններ, ապա ժամանակին զտվել ու մաքրվել է Կոմիտասի և այլոց կողմից:

Read More

Թովմաս Պողոսյան

Հայ երգն ազգապահպանման զորավոր միջոցներից մեկն է` լեզվի և հավատի հետ միասին: Այն պետք է լինի հայեցի թե՛ իր ակունքներով և թե՛ նորօրյա դրսևորումներով:

Read More

Ազատ Գասպարյան

Այս երգարանը, որ պիտի պահենք մեր ծոցում կամ ծոցագրպանում, և՛ երգ է, և՛ զենք, և՛ գրիչ, և՛ բրիչ, և՛ երբեմն էլ` ամենափրկիչ:․․․

Read More
Page 1 of 3123