Երգը հուզում է

Երբեք չեմ մոռանա անգլիական «Սպիտակ» կոչված կղզում պատահած մի սրտաշարժ դեպք: Այնտեղ` փոքրիկ մի պանդոկում, բնակվում էինք Կոմիտաս վարդապետի հետ: Այդ օրերին մտերմացանք անգլիական մի համակրելի ընտանիքի հետ:

Read More

Շալյապինի հայ բարեկամները

Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիրգինիա Բագրատի Արծրունին պատմում է, թե ինչպես իր հորեղբայր Վ.Մ.Արծրունու տանը, որտեղ նա հաճախ տեսել է երիտասարդ Շալյապինին, կազմակերպվեց ճաշկերույթ Թիֆլիսից Մոսկվա նրա տեղափոխվելու առիթով: Եվ այդտեղ Ֆյոդոր Իվանովիչը իր երախտագիտության խոսքում նշեց, որ եթե չլիներ Ալիխանովի օգնությունը, Ուսատովի բարությունը, Ղորղանովի ջերմությունը, Իզմիրովայի, Կամաևի, Բեյբութովի, Ռչեուլովի և այլ հայ ընկերների բարի կամքի դրսևորումը, ապա ինքը այդպես էլ կմնար անհայտ կատարող և չէր դառնա օպերային երգիչ:
Մ.Դոլինսկի, Ս.Չերտոկ

Read More

Երգը օգնում է հաղթել

Լեռնահայաստանի հերոսամարտի թեժ օրերից մեկն էր: Հակառակորդ զորքի հրամանատար Կուրոչկինը իր հեծելազորով պաշարել էր Երիզվանիկ գյուղը, որը պաշտպանում էին Նժդեհի վաշտերը: Գիշեր էր: Ապստամբները գիտեին, որ լույսը բացվելուն պես թշնամին կնկատի իրենց ակտիվությունը և… անհագիստ սպասում էին ազդանշանի: Հանկարծ մի զինվոր ամբողջ հասակով կանգնեց, ու լռության մեջ բարձրացավ մահն արհամարհող, վտանգն անտեսող խրոխտ երգը: Վաշտերը դուրս թռան խրամատներից, և գոռ հնչող երգին միացան դինամիտային պայթյունները: Քիչ անց թշնամին փախչում էր հայոց սարերից:

Read More

Երգի ուժը

Հնդկաստանի Կալկաթա քաղաքի ամենաշքեղ ու ամենամեծ թատերաբեմում համերգ էր տալիս «Տարոնի սոխակ» Արմենակ Շահմուրադյանը: Ավարտին` հասարակությունը, կարծես խոսքը մեկ արած, անդադար ծափահարում էր և պահանջում ծրագրից դուրս ևս մի երգ կատարելու: Սակայն երգիչն անդրդվելի էր` իր նշանավոր համառությամբ կարևորություն չէր տալիս բազմաթիվ կեցցեներին և կրկնություն չէր կատարում:

Read More

Երգը փրկում է

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակի սպա, մեծահռչակ երգիչ Վահան Տեր-Առաքելյանը գերի է ընկնում թուրքերի ձեռքը: Երեք ասկյարի հանձնարարում են տանել դաշտ ու գնդակահարել: Երբ տեղ են հասնում, ասկյարներից մեկը Տեր-Առաքելյանին հարցնում է, թե մեռնելուց առաջ ի՞նչ խնդրանք ունի: Նա խնդրում է թույլ տալ իրեն` մի երգ երգել: Թույլ են տալիս:

Read More

«Մեկ հայը` մեկ ոսկի»

«Մեկ հայը` մեկ ոսկի» ազդարարությամբ 1915-16 թթ. Սեբաստացի Մուրադն ու Կայծակ Առաքելը թուրքական և քրդական գյուղերից հավաքում էին հայ որբ երեխաներին: Հայրիկ Ղազարյանի «Սեբաստացի Մուրադի երգը» նվիրված է այդ դեպքերին:

Read More

<<Ձայն տուր, ով ծովակ >>

Վանա լճի հարավ-արևելյան կողմում գեղեցկանիստ Աղթամար կղզին է, որի ամենաբարձր կետը կոչվում է Բարձր քար կամ Րաֆֆու քար: Վիպասան Րաֆֆին այցելել է կղզի, նստել հենց այդ քարին և գրել իր հանրահայտ «Ձա՛յն տուր, ո՛վ ծովակ» երգը:

Read More

«Խելքի աշեցե՛ք»

«Խելքի աշեցե՛ք» հայտնի երգիծական երգի մեջ, որը գրվել է 1883 թ-ին, Ջիվանին փոխաբերաբար ծաղրում է ու մտրակում իր միջավայրի և ժամանակի «ջոջերին», որ այդ մարդիկ իրենց տեղերում չեն, որ նրանք աթոռներին հասել են զարտուղի, խոտոր ճանապարհներով, անարժան կերպով:

Read More

«Իտալացի աղջկա երգը»

«Իտալացի աղջկա երգը» Նալբանդյանը գրել է Մոսկվայի Արբատի վրա գտնվող սենյակում. «Հյուսիսափայլ» թերթի խմբագրական աշխատանքից հոգնած, հայացքը գցելով լուսամփոփին հենած մի լուսանկարի:

Read More

«Հիմի է՞լ լռենք»

Բոլորին քաջ հայտնի «Հիմի է՞լ լռենք» երգը հատված է Ռափայել Պատկանյանի «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» վիպերգությունից, իսկ «Լռեց»-ը` այդ վիպերգության վերջաբանն է:

Read More
Page 4 of 16« First...23456...10...Last »