Չարենցը ճանապարհ է հարթում Բաբաջանյանին

Հայրս մտերմություն էր անում Չարենցի հետ: Բանաստեղծը հաճախ էր մեզ հյուր գալիս: Երաժշտական իմ անդրանիկ հաջողություններով ոգեվորված` ծնողս մի անգամ` 1931-ին, պարծեցավ, թե 11 տարեկան տղան հորինել է պիոներական քայլերգ: «Հապա նվագիր՛»,- պահանջեց Չարենցը: Ես ինձ գցեցի դաշնամուրին: «Իսկ նոտաները կա՞ն,- հարցրեց նա,- մի բե՛ր տեսնեմ»: Եվ տեսնելուց հետո տիտղոսաթերթի լայնքով մեկ մակագրեց. «Տպագրել 1000 օրինակ, Եղիշե Չարենց»:

Read More

<<Երևան-Էրեբունի>>

Էդգար Հովհաննիսյանի «Երևան-Էրեբունի» երգը (խոսք` Պարույր Սևակի) Երևանի 2750-ամյակի տոնակատարության առթիվ հայտարարված մրցույթում շահել է առաջին մրցանակը:

Read More

Երգը արթնացնում է լսողությունը

— Երբ փոքր էի, զգուշությամբ սողում էի սեղանի տակ, որի վրա երկար ծոպերով սփռոց էր գցված, և որտեղ, ինձ ապահով ու պաշտպանված զգալով, ժամեր շարունակ մնում էի` լսելով հայկական երգերի «ընտանեկան կատարումները»: Այդ երգերը աշխարհի առաջին ձայներն էին, որ արթնացրին իմ լսողությունը: Եվ պիտի ասեմ այսօրվա ծնողներին ի լուր, որ Ստամբուլի հայկական մեր տան պատերի ներսում այդպես անլռելի ապրում էր հայկական երգը, Կոմիտասը` մանկությանս օրերը թաթախելով իր հոգու լույսերի մեջ: Այո՛, այն, ինչ ընդունում և ընկալում ես մանուկ հասակում, երբեք չի ջնջվում հետագա տարիներին:

Read More

<<Գութանի երգը>> հուզում է բոլորին

Ծովածավալ բազմությունը լցրել էր Կրեմլի համերգային հանդիսասրահը: Ֆորեի «Ռեքվիեմից» հետո խանդավառված ունկնդիրը պահանջում է շարունակել համերգը:
Առանց խոսքի` մաեստրո Չեքիջյանի հայացքից կապելլան գուշակում է արդեն, որ հնչելու է «Գութանի երգը»: Երբ մարում են վերջին հնչյունները, ծափահարողներին միանում են նաև նվագախմբի արտիստները: Բեմն ու հանդիսասրահը հոտնկայս հարգանք են մատուցում Կոմիտասին: Միայն նվագախմբի արտիստներից մեկը մնացել էր նստած` անկարող ազատվել հենց նոր լսածի հիպնոսից:
— Ի՞նչ էր դա, — հարցնում է նա երգչախմբի արտիստներին:

Read More

«Մարտիկի երգը»

Աշոտ Սաթյանի «Մարտիկի երգը» (խոսք`Գեղամ Սարյանի) ռազմաճակատային քնարական երգ է, որը գրվել է «Հայաստան» վավերագրական ֆիլմի համար:

Read More

Ճայերը՝հանդիսատես

Մի օր մեր գյուղի` Կրասարի աղբյուրների մոտ ինձ հետ պատահեց մի հետաքրքիր դեպք: Այդ օրը տխուր էի և անտրամադիր: Երբ սկսեցի երգել, նկատեցի, որ ներքևում` ջրերի վրա, որսի դուրս ելած ճայերը խառնվեցին:

Read More

Ստեղծագործ հայրենի եզերք

Մեծ երգահան Ալան Հովհաննեսը, Հայաստանում գտնվելու ժամանակ դիտելով հայրենի լեռնաշղթաների գագաթները, ասաց.
-Մեղեդիներ են, հզոր մեղեդիներ:

Read More

Երգասեր Չարենցը

1920 — ականներին Երևանի քաղաքային այգի էր գալիս մի կույր աշուղ և սազը ձեռքին՝ երգում էր ու կոպեկներ հավաքում: Եղիշե Չարենցը հաճախ էր գալիս այգի, ժամերով նստում նրա մոտ` նստարանին, ու լսում երգերը:

Read More

Հնչյունների վարպետը

Մի անգամ Արզնի կուրորտում տեսա՝ Ռոմանոսը մենակ կանգնել է կամուրջի վրա և ականջը Զանգվի ջրերի ձայնին` մատները շարժում է տակտով և մեկ-մեկ գլուխը տարուբերում թեթև… Հավանորեն սուլում էր: Եվ դա տևեց վայրկյաններ… Իսկ երբ ինձ նկատեց, դադարեցրեց գլխի ու մատների շարժումը և կանչեց ձեռով.
— Արի մի լսի՛ր, թե ինչ զարմանալի չափով է հոսում Զանգուն:

Read More

Երգի հրաշագործ ուժը

1936թ. Կոմիտասի թաղումն էր Երևանի մշակույթի տան դահլիճում: Թաղման ժամանակ Հայկանուշ Դանիելյանը երգում է «Չինար ես», իսկ կոնսերվատորիայի երգչախումբը կատարում է «Անձրևն եկավ շաղալեն»: Երգերի քնարական, սիրային պատկերները միաձուլվում են բնության ամպամած եղանակի, հորդ անձրևի կաթիլների հետ, և տեղի է ունենում հրաշք. անձրևը դադարում է, ամպերը շուտով ցրվում են, ու շողում է պայծառ արևը:

Read More
Page 3 of 1612345...10...Last »