«Հիսուն տարի» երգը Նորայր Ժամհարյանը նվիրել է իր ուսուցչին` մեծ դուդուկահար Վաչե Հովսեփյանին:
Read More ›Բոլորի կողմից սիրված «Անուշիկ իմ քույրիկ» երգը բանաստեղծ Գարիկ Բանդուրյանը նվիրել է իր քույր Մերիին:
Read More ›«Մոռացում չկա» երգը կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանը գրել է իր հոր` մեծ ռեժիսոր Վարդան Աճեմյանի հիշատակին:
Read More ›Ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսեյ Հեքիմյանը, երաժշտական կրթություն չունենալով, «հոտառությամբ» գրում էր «հիթեր»: Նրա` կովկասյան շնչով գրված «Բարեմաղթանք» երգն ունեցավ մեծ ճանաչում և դարձավ Վախթանգ Կիկաբիձեի երգացանկի ամենասիրված երգը:
Read More ›Աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը շատ էր սիրում «Հորովել» երգը:
Հերթական անգամ Հայաստան այցելության ժամանակ, նա խնդրում է բանաստեղծ Վահագն Դավթյանին իրեն տանել այն երգչի մոտ, ով լավագունս է կատարում հայոց ամենասիրված երգը:
Նույն օրը կեսգիշերին նրանք թակում են երգիչ Հովհաննես Բադալյանի դուռը: Եվ ամբողջ գիշեր հայոց հսկան, արցունքն աչքերին ունկնդրում է սիրված երգչի կատարումը:
Հայ երաժշտարվեստում եզակի երևույթ է XX դարում ձևավորված կոմպոզիտորական մի համաստեղություն` Սաթյանների գերդաստանը: Նրանք բոլորն էլ պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն են ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ստեղծագործական ու հասարակական լայն գործունեություն են ծավալել ու ծավալում երաժշտարվեստի ասպարեզում.
Աշոտ Սաթյան (1906-1958 թթ.),
«Տղամարդիկ» կինոկատակերգությունում Արմեն Ջիգարխանյանի շնորհիվ ճանաչում ստացած «Քամին զանա» ժողովրդական երգը կատարել է ֆիլմի ռեժիսոր Էդմոնդ Քյոսայանը: Այն եղել է ռեժիսորի ամենասիրելի երգերից մեկը:
Read More ›Գոհար Գասպարյանը 10 տարեկան հասակում երգում էր Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Հավատացյալների, այցելուների ահագին բազմությունը մշտապես գոհ էր մեկնում եկեղեցուց՝ ասելով՝ «Այս փոքրիկի երգեցողությունը լսելու համար արժե, որ եկեղեցի գանք»:
Read More ›1978թ., մայիսի 1: Առնո Բաբաջանյանը, նստած դաշնամուրի մոտ, նվագում էր: Հնչեց հեռախոսազանգը: Նրան հաղորդեցին, որ վախճանվել է Արամ Խաչատրյանը; Առնոն ցնցվեց, գլուխը կախեց և մի քանի վայրկյանից սկսեց նվագել «Քանի վուր ջան իմ»-ը, հիշեց մեծ կոմպոզիտորի զարմանքն ու հիացմունքը ու այդ երաժշտության հիման վրա գրեց հանճարեղ «Էլեգիան»` նվիրված Խաչատրյանի հիշատակին:
Read More ›1973թ. Ալեքսանդր Հարությունյանը և Առնո Բաբաջանյանը Ղազախստանում մասնակցում են Արևելքի պրոֆեսիոնալ երաժշտությանը նվիրված երաժշտահանդեսին: «Ռապսոդիան» և «Տոնականը» կատարումից և համերգի ավարտից հետո արտիստական սենյակ է մտնում մի ճաղատ օտարերկրացի: Նա գրկում է կոմպոզիտորներին ու բացականչում. «Դուք` հայերդ, ինչքանո՜վ եք մեզանից առաջ անցել: Սա հրաշք էր, այո՛»: «Նա դահլիճում նստած լաց էր լինում», — ասաց հյուրին ուղեկցող Ղազախական ԽՍՀ մշակույթի նախարարի տեղակալը: Հյուրի թողած այցեքարտի վրա գրված էր` Բյուլենտ Թառքան, Ստամբուլի կոնսերվատորիայի պրոֆեսոր:
Read More ›