Տունը ուր երգարաններ չկան, նման է հոգուց զուրկ մարմնի․․․
Ազգային երգարաններ
Լույս է տեսել «Ազգային երգարան» ժողովածուն, որն ընդգրկում է ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ։
Ժողովածուի կազմողն է՝ մշակութային գործիչ Սամվել Հարոյանը, ում ղեկավարությամբ կատարվել է բծախնդիր և մանրակրկիտ աշխատանք։
Ժողովածուն ընդգրկում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն։
Երգարանի հիմնական նպատակն է՝ նոր կյանք հաղորդել ներառված երգերին թ՛ե բեմերում և թ՛ե երգասերների ամենատարբեր միջավայրերում՝ կենցաղում,այլազան առիթների ժամանակ բավարարելով տարբեր ճաշակի երգասերների պահանջները։
Ամբողջ տարին հայ երգի հետ