Տունը ուր երգարաններ չկան, նման է հոգուց զուրկ մարմնի․․․

Ազգային երգարաններ

Հայ երգարվեստում տիրող իրավիճակն այսօր, մեղմ ասած, անընդունելի է: Հաշված ժամերի ընթացքում ծնվում են «երգեր» գեղարվեստական արժեք չներկայացնող տեքստերով և հույզեր չարթնացնող ոչ հայկական մեղեդիներով: Թող ների ինձ այսօրվա ստեղծագործողը, սակայն, իմ կարծիքով, երբեմն նա զբաղվում է էժանագին և ոչ մնայուն «արտադրությամբ», արտատպությամբ: Խոսքս չի վերաբերում բոլորին. անկասկած, կան նաև արժեքավոր ստեղծագործություններ:

Ճշմարիտ երգը հայ մարդուն դաստիարակում է, մաքրագործում, ազնվացնում, վեհացնում, պարտավորեցնում:

Ինչքան էլ կյանքն առաջ գնա, նոր տեխնոլոգիաների ճնշման տակ ստեղծվեն լայն հնարավորություններ, միևնույն է՝ գրքերը կապրեն և կմնան հասարակության լայն շրջանների համար որպես ամենակարևոր մասունքներ: Նրանք արտահայտում են մարդկային հոգու ամենամաքուր էությունը, ստիպում են լինել անցած դարերի հոգևոր կյանքի ժառանգորդը և մարդու տարիքի հետ դառնում են ավելի հոգեհարազատ ու սիրելի:

Հայ մարդու համար երգարաններն առանձնահատուկ նշանակություն ունեն: Երգասերները միշտ էլ մեծ անհամբերությամբ են սպասել նոր երգարանների լույսընծայմանը:

 


 

Ելնելով վերոհիշյալից՝ մշակութային գործիչ Սամվել Հարոյանը 2009թ․-ին նախաձեռնեց երգարանների ստեղծման հայրենանվեր գործունեություն։

Աշխատակազմում ընդգրկվեցին հայ մշակույթի ականավոր գործիչներ՝ երաժշտագետներ, կոմպոզիտորներ, երգիչներ, գրականագետներ, ինչպես նաև դիզայներներ, ձևավորողներ։

Շուրջ 10 տարվա հավաքչական, խմբագրական, կազմողական աշխատանքների արդյունքում ստեղծվել են՝

2011թ․՝ «Գրպանի երգարան» 7-հատորյա ժողովածու՝ հարակից ձայնասկավառակով (223 երգ)
2016թ․՝ «Ազգային երգարան գրպանի» 21-հատորյա ժողովածու (659 երգ)
2018թ․՝ «Ազգային երգարան» ժողովածու (365 երգ)

ԵՐԳԱՐԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

KE-Logo1285X130

ՄԵՐ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ


ՄԵՐ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Աշխատել ենք շուրջ հինգ տարի և այդ ընթացքում ուսումնասիրել բազմաթիվ երգարաններ ու հայ երաժշտությանը նվիրված տասնյակ աշխատություններ:

Աշխատակազմի բոլոր անդամները

Սամվել Հարոյան

Աշխատակազմի ղեկավար, կազմող

Գևորգ Մանասյան

Երաժշտական խմբագիր

Էդուարդ Եսայանց

Երաժշտական խմբագիր