
Ալեքսանդր Շիրվանզադե
Ձայն ունենալը տաղանդ չէ, այլ տաղանդ արտահայտելու մի միջոց, գործիք: Երգիչը պետք է խոսի մարդու զգացմունքների հետ:
Նա պետք է հուզի մարդու սիրտը, ուրախացնի, տխրեցնի, նա պետք է փոխի իր քիմքի համաձայն լսողի հոգեկան տրամադրությունը և թողնի նրա վրա խոր ազդեցություն: Այլ պարագայում երգիչը արտիստ չէ, այլ մի անշունչ մեքենա: